Ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար․ բարձրահարկ շենքի բակում 29-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

Մայիսի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմանում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 75 խումբը կանչով մեկնել է Շերամի փողոցի 57 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ասլանյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Հակոբ Թ-ն է։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
02 Մայիս, 2022 19:28
1541