![](https://araratnews.am/admin/images/1651649912.webp)
Բունդեսթագում հայտարարել են Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկին Գերմանիայից արտաքսելու անհրաժեշտության մասին, քանի որ դիվանագետը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին անվանել է «նեղացած երշիկ»։
Այսպես նա արձագանքել է կանցլերի այն խոսքերին, թե ինքը չի մեկնի Կիև այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են ընդունել դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։
«Նեղացած երշիկ խաղալն այնքան էլ պետական չէ», - նշել է Մելնիկը:
Նա նաև հայտարարել է, որ «Ուկրաինան սիմվոլիկ այցի փոխարեն սպասում է, որ Գերմանիայի կառավարությունն արագ կիրագործի ծանր սպառազինությունների մատակարարման վերաբերյալ Բունդեսթագի առաջարկը և կկատարի այդ խոստումները»։
Բեռլինում Ուկրաինայի դեսպանը հայտնի է իր ոչ դիվանագիտական արտահայտություններով։ Գերմանական լրատվամիջոցները հաճախ են ուշադրություն դարձնում Մելնիկի հայտարարություններին՝ մեղադրելով նրան ոչ կոմպետենտության մեջ։