Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկի  «Twitter»-ի գրառումը զայրացրել է գերմանացի օգտատերերին, որոնք այն համարել են վիրավորանք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հասցեին։
Դիվանագետը հրապարակել է լուսանկար, որտեղ կնոջ հետ պահում է երշիկներ։ Լուսանկարում նա շնորհակալություն է հայտնել Հերկսհայմ քաղաքից ժամանած մսագործ Վալտեր Ադամին նման նվերի համար եւ գրել է՝ «երշիկը միավորում է գերմանացիներին եւ ուկրաինացիներին»:

Հիշեցնենք, որ նա  Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին «փորոտիքի նեղացած երշիկ» էր համարել, քանի որ Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին չընդունելու Կիեւի որոշումը «խոչընդոտում է» Ուկրաինայի մայրաքաղաք նրա այցին։ Օգտատերերին վրդովեցրել են Շոլցի հասցեին դեսպանի վերջին արտահայտությունների վերաբերյալ նման ոչ երկիմաստ ակնարկները, որոնց համար Մելնիկը ներողություն չի խնդրել։

1193