«Լրագրողի հարցին, թե ինչու չլսեցին ընդդիմադիր պատգամավորները վարչապետի հնարավոր բացահայտումը, ՀՅԴ պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է. «Այնքան ստեր է ասել, ի՞նչ լսեինք»:

Կարևոր է նկատել, որ «Հայաստան դաշինք»-ի պատգամավորի հարցին վարչապետի կողմից տրված պատասխանի առաջին հատվածը, որը վերաբերում էր Սերժ Սարգսյանի՝ բանակցային պրոցեսի թողած ժառանգությանը, «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավորները համբերատար լսում էին, մինչդեռ երկրորդ հատվածը՝ առանց նույնիսկ լսելու համարեցին սուտ և բոյկոտեցին բարձրաձայնումը ուղիղ եթերում: Համադրելով այս երկու փաստերը, ինչպես նաև հարց տվողի արձագանքը, կարելի՞ է հետևություն անել առ այն, որ նրանք թույլ տվեցին հնչեցնել պատասխանի միայն այն հատվածը, որը չէր վերաբերում իրենց դաշինքի քաղաքական առաջնորդի կառավարման ժամանակաշրջանին»:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյան

502