Ուկրաինան ակնկալում է Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալ 2022 թվականի ամռանը: Մերժումը կնշանակի, որ Եվրոպան փորձում է խաբել նրան։ Այս մասին ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Financial Times-ին տված հարցազրույցում։

«Եթե մենք չստանանք թեկնածուի կարգավիճակ, ապա դա կնշանակի մի բան՝ Եվրոպան փորձում է մեզ խաբել։ Եվ մենք չենք պատրաստվում դա կուլ տալ», - նշել է նա։

Նրա խոսքով՝ այսօր Ուկրաինան միակ տեղն Է Եվրոպայում, որտեղ մարդիկ մահանում են այն արժեքների համար, որոնց վրա հիմնված է ԵՄ-ը:

«Եվ ես կարծում եմ, որ դա պետք է հարգել»,- հավելել է Կուլեբան:

Ինչ փուլում է գործընթացը
Օրերս Ուկրաինան Եվրոպական հանձնաժողովին է փոխանցել հարցաթերթիկի երկրորդ մասը, որի հիման վրա եզրակացություն կներկայացվի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու համար չափորոշիչներին համապատասխանելու վերաբերյալ: Ենթադրվում է, որ կարգավիճակ կարող են տալ Ուկրաինային արդեն իսկ հունիսյան գագաթնաժողովում։ Դրանից հետո կարող են սկսվել անդամակցության բանակցությունները։

Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Ուկրաինան կդառնա ԵՄ արժանի անդամ և դրա համար կանի անհրաժեշտ ամեն ինչ։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է ձգձգվել մի քանի տարով:

967