
Ս. թ. մայիսի 11-29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում կիրականացվի միջոցառումների շարք՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի (Տավուշի մարզ, գ. Չինարի) 800-ամյակին:
• Մայիսի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասնաշենքում տեղի կունենա մամլո ասուլիս, որին կհաջորդի «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցադրության բացումը: Կներկայացվեն Խորանաշատի վանքում ստեղծված և այնտեղ պահպանված ձեռագրերի մի քանի նմուշներ: Մամլո ասուլիսի բանախոսներ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ
Արա Խզմալյան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Վահան Տեր-Ղևոնդյան Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն
Գևորգ Սաղոյան «Խորանաշատ 800-ամյակ»-ի նախաձեռնող խմբի համակարգող
Վահե Թորոսյան Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական քարտուղար
• Մայիսի 28-ին՝ 11:00-ին, Խորանաշատում կմատուցվի Ս. Պատարագ: 14:00-ին Չինարի գյուղի համայնքապետարանին հարակից տարածքում Սուրբ Խաչով և Մատենադարանից բերված 1224 թվականին գրված «Խորանաշատի Ավետարան»-ով կկատարվի Անդաստանի արարողություն: 19:00-ին տեղի կունենա Հայաստանի պետական Կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) համերգը: • Մայիսի 29-ին՝ 11:00-ին, Չինարի գյուղի մշակույթի տանը տեղի կունենա «Խորանաշատ 800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին։ 19:00-ին տեղի կունենա «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը: