
Իրանի տնտեսական դիվանագիտության հարցերով փոխարտգործնախարարը տեղեկացրել է, որ մայիսի 10-11-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա հայ-իրանական համատեղ տնտեսական հանձնաժողովի 17-րդ նիստը:
Ըստ նախատեսված ծրագրի՝ երեքշաբթի և չորեքշաբթի՝ մայիսի 10-11-ը, Երևանում տեղի կունենա Իրանի և Հայաստանի համատեղ տնտեսական հանձնաժողովի 17-րդ նիստը, որը կարող է կարևոր դեր խաղալ Թեհրանի և Երևանի միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում:
Փոխարտգործնախարարը հավելել Է, որ նախատեսվում է հանձնաժողովի նիստում քննարկել տարբեր ոլորտներ, այդ թվում՝ առեւտուրը և ներդրումները, տարանցումը եւ տրանսպորտը, էլեկտրաէներգիան եւ էներգետիկան, նավթն ու գազը, մաքսատունը, բանկային գործը եւ ֆինանսները, ստանդարտները, զբոսաշրջությունը, առողջապահությունը եւ այլ կարեւոր հարցեր։