Եթե չեմ սխալվում Մայր աթոռը, և կամ առանձին հոգևորականներ օրեր, շաբաթներ առաջ միացան Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած Դիմադրության շարժմանը։ Օրեր շարունակ հայ հասարակությունը բռնության տարբեր դրվագների ականատեսն է, որոնց շարքում ամենաքստմնելին Գյումրիում դաշնակցական երիտասարդների կողմից տարեց պապիկներին դաժան ծեծի ենթարկելու դեպքն է։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ու նշել, որ Մայր աթոռից, Ամենայն հայոց կաթողիկոսից, որևէ եպիսկոպոսից, առավելևս Շիրակի թեմի իր կողմից հարգված Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից բռնության որևէ դեպքի վերաբերյալ հրապարակային դատապարտող գեթ մեկ հայտարարության չի հանդիպել։

Գրառման մեջ նաև ասված է.

«Ավելին, որևէ հոգևորական, այդ թվում Միքայել սրբազանը, չեն այցելել ծեծված մեծահասակ գյումրեցիներին։

Սիրելի հոգևորականներ, մեր և ձեր Ավետարանը նույնաբովանդակ է,  ձեզանից շատերի հետ ճեմարանում միասին Նոր կտակարան ենք սերտել, շատերիդ էլ առաջնորդել եմ Հայ եկեղեցու երիտասարդաց միության կազմում, որպես այդ միության նախաձեռնող և առաջին ատենապետ։

Մայր աթոռը, Ամենայն հայոց հայրապետը, հոգևորականները, ովքեր ոչ առաջին օրն են հրապարակայնորեն իրենց համակրանքը հայտնել ընդդիմության առաջնորդների՝ ի մասնավորի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ, պետք է հրապարակային դատապարտող հայտարարություններով հանդես գան վերջին օրերին արձանագրված բռնարարքների վերաբերյալ»։

601