Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

 ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի ապրիլի 1-ի ՀՕ-71-Ն օրենքի 2-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան`

Արկադի Փելեշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։

Ծնվել է 1979թ-ի սեպտեմբերի 18-ին ք․ Կիրովականում։

1986-1996թթ. սովորել է Ա.Պուշկինի անվան թիվ 4 դպրոցում:

1986-1996թթ. սովորել է Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն բաժնում:

2000թ․    զբաղվել  է հասարակական գործունեությամբ:

2012թ․   Վանաձոր համայնքի ավագանու անդամ:

2017թ․   Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ:

Ամուսնացած է ունի 3 երեխա:

1983