Մայիսի 28-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ 

Առաջնության մեկնարկի նախօրեին տեղի կունենա հին աշխարհամասի  ծանրամարտի ֆեդերացիայի  համաժողովը, որտեղ ելույթ կունենա  Հայաստանի ԿԳՄՍ  նախարարության  պատասխանատու աշխատակից, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: Նա կներկայացնի  հայոց մայրաքաղաքում  2023թ. անցկացվելիք  Եվրոպայի առաջնության  մրցավայրի  հնարավորությունները:

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները սկսել են վերջին ուսումնամարզական հավաքները: Փաշիկ Ալավերդյանի  գլխավորած տղամարդկանց թիմը կմարզվի Աբովյանում, իսկ  Արտաշես Ներսիսյանի ղեկավարած կանանց  համակազմը՝ Օլիմպավանում:

Տղամարդկանց պայքարում մրցավայր կմեկնեն Ռաֆիկ Հարությունյանը (Գյումրի), Կարեն Մարգարյան (էջմիածին, երկուսն էլ ՝ 81 կգ), Անդրանիկ Կարապետյան, Վարդան Մանուկյան (երկուսն էլ՝   Էջմիածին, 89 կգ),   Արա Աղանյան (Գյումրի), Դավիթ Հովհաննիսյան (Էջմիածին, երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյան (Գյումրի, 102 կգ), Արսեն Մարտիրոսյան  (Էջմիածին, 109 կգ),  Վարազդատ Լալայան, Գոռ Մինասյան (երկուսն էլ՝  Գյումրի, + 109 կգ):

Կանայք՝ Իզաբելա Յայլյան (Երևան , 55 կգ), Տաթև Հակոբյան (Երևան, 76 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (Քասախ, 87 կգ):

Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը։ 

1181