Հայտնի է բռնցքամարտի ԵԱ Հայաստանի հավաքականի կազմը
Մայիսի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկելու է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մրցաշարին պատրաստվում է Երեւանում: Հայտնի է դարձել, թե ինչ կազմով է տանտերերի ընտրանին մասնակցելու առաջնությանը, հայտնում է ԿԳՄՍ-ն:
Հայաստանը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ներկայացնելու են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (+92 կգ):
17 Մայիս, 2022 19:01
1194