ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեի նախագահին աշխատանքից ազատելու վերջնահաշվարկի համար 15,6 մլն դրամ հատկացվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 19-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 5 մլն դրամ տրամադրել որպեսզի լրացնի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի՝ աշխատանքից ազատվելու և նրան վերջնահաշվարկ վճարելու համար նախատեսված 15.6 մլն դրամը:
Վերջինս, 2008-ից 2022 թ.-ն ղեկավարելով կոմիտեն, 149 օր արձակուրդ չի գնացել, որի վերջնահաշվարկը կազմում է 9,596,756 դրամ: Դրանցի բացի Մարտիրոսյանին պետք է տրվի աշխատանքի վերահաշվալը, որն էլ կազմում է 6,151,020 դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Իրավական ակտի ընդունման դեպքում կոմիտեն կկատարի իր պարտականություններն աշխատողի նկատմամբ՝ խուսափելով վերջնահաշվարկի վճարն ուշացնելու համար օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից և ապահովելով նաև բնականոն աշխատանքը»։
19 Մայիս, 2022 15:20
1393
2024-ի նոյեմբերի 1-ից մինչև 2025-ի մայիսի 19-ը արձանագրվել է շուրջ 629 մլն դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալ. ՆԳՆ
21 Մայիս, 2025 16:54
Խոշորացված համայնքների կարողությունների զարգացման ծրագիրը շարունակելու համար լրացուցիչ 25 մլն եվրոյի ֆինանսավորման պայմանագիր է կնքվել․ տեսանյութ
13 Փետրվար, 2023 02:27
Մեծ ծրագրեր՝ փոքրերի համար․ ինչպես է Կառավարությունն աջակցում երեխաներին
01 Հունիս, 2026 19:53
Թանգարաններ այցելությունների թիվը 40 տոկոսով աճել է. 2025-ին գրանցվել է 1 մլն 353 հազար այցելություն
27 Մայիս, 2026 12:00
Կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստը
21 Մայիս, 2026 11:02