ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասել էր, թե իրավական որևէ հիմնավորում չկա, որ Հայաստանում կա ադրբեջանական անկլավ։

«Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր այդ անկլավների վերաբերյալ, մինչդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասին։ Եվ Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ, որ մենք ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի այդ իր կողմից ներկայացվող անկալավների հարցում, եթե նրանք այդպիսի հարցեր են բարձրացնում»,- ասաց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով հանձնաժողովների աշխատանքային հանդիպմանը, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Տեխնիկական համաձայնությունը տեղի չունենալու պատճառով այդ հանդիպումը դեռևս չենք կարողացել կազմակերպել։ Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում տեխնիկական հարցերին լուծում կտրվի, և աշխատանքային խումբը կհանդիպի»։

228