ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին Հանձնախումբը նշում է, որ դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում Լին Թրեյսին վատ ցուցանիշներ է գրանցել, ու նշել մի քանի պատճառներ, որոնցից ամենագլխավորն այն է, որ դեսպանը կողմ է արտահայտվել 2018 թվականից Հայաստանի որդեգրած ժողովրդավարական կուրսին և չի միանում իրենց Դիմադրության շարժմանը։

Ամեն ինչ այդքան տխուր չէր լինի, եթե ՀՅԴ-ականների այս նախաձեռնությունը չհաջորդեր ԱՄՆ դեսպանի տված հարցազրույցին, որում վերջինս ոչ միայն դրական խոսքեր էր հնչեցրել Հայաստանի ժողովրդավարական նվաճումների մասին, այլ նաև անդրադարձել էր Արցախյան խնդրին՝ նշելով, որ ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում։

Ի՞նչ է ստացվում․ փաստորեն ՀՅԴ-ական կառույցի համար էականը ոչ թե Արցախի հարցն է ու արցախցիների իրավունքների պաշտպանությունը, այլ այն, որ դեսպանը չի բարձրաձայնում իրենց ցուցարարների ձերբակալությանը կամ էլ չի ողջունում Հայաստանում իշխանափոխություն անելու իրենց նախաձեռնությունը։ Փաստորեն, ՀՅԴ-ն ընդունում է, որ Երևանի փողոցներում Արցախի փրկության մասին գոռալն ընդամենը իրենց՝ իշխանության ղեկին վերադառնալու պայքար է, իսկ Արցախի փրկության ճիչը՝ միայն պատրվակ;

Եթե նախկինում մարդկանց մոտ առկա էին միայն կասկածներ, որ ՀՅԴ-ն զբաղվում է հակապետական գործունեությամբ, այժմ դրանք հաստատվում են։ Այլ բացատրություն դժվար է տալ այս խայտառակությանը։

2053