Այսօր վաղ առավոտից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաները. թիրախն այս անգամ ՀՀ նախագահի նստավայրն էր։

«Անհնազանդ» ցուցարարների շարքերում են նաեւ ընդդիմության ԽԾԲ ամուր կապերը հաստատող ներկայացուցիչներ. նկատում ենք թե´ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լեւոն Քոչարյանին, թե՛ Ալեքսանդր Սարգսյանի որդուն` «Գոնսալեսին»:  «Պայքարն» առաջնորդում են Արթուր Վանեցյանը, Վահե Հակոբյանը, Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը: «Հայրենիք էին փրկում» նաեւ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Մարգարիտ Եսայանը` ստեղծելով հոծ ամբոխի իմիտացիա։

Իսկ թե իրականում քանի ցուցարար էր աղմկում նախագահի նստավայրի մոտ, եւ քանի ցուցարարով էին փորձել շրջափակել այն, ցույց են տալիս կադրերը:

Մանրամասները` տեսանյութում։



Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը վստահեցրել են, որ պատրաստվում են այսպես ամեն օր շրջափակել այս կամ այն պետական կառույցի շենքը:

4411