
«2022 թվականին ՀՀ բոլոր մարզերում մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար: Այն կկիրարկվի մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը»,- այսօր` մայիսի 26-ին կայացող Կառավարության հերթական նիստի ընթացքում ներառված էր նաեւ սույն որոշումը, որի նպատակը հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծման համար պետական աջակցության ապահովման համար ֆինանսական միջոցների հատկացումն է:
Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում առաջացած խնդիրներով` պայմանավորված պարարտանյութերի գների աննախադեպ աճով։