Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 12:30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Գագիկ Նիկողոսյանի վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Աղասի Վեդեցյանի վարած ավանակով լծասայլակը:

Ըստ աղբյուրի, բախման հետևանքով լծասայլակը կողաշրջվել է, իսկ մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու հայտնվել դաշտում:

Լծասայլակ վարող Ա. Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան»  բժշկական կենտրոն, այնուհետ Երևանի հիվանդանոցներից մեկը:

Բախման հետևանքով , Զազո անունով ավանակը տեղում սատկել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան և լծասայլը տեղափոխվել են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող  հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Դեպքի վայրում ներկաները պատմել են, որ վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» ՔԿՀ-ում որպես ուսումնական մասի տնօրեն:

3892