Այսօր` մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում թիվ 2 երթուղին սպասարկող 003 տրոլեյբուսի էլեկտրական լարերը Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարևանությամբ, պոկվել և վնասել են մի քանի ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վնասվել են Mercedes, Renault, Nissan, Opel, Mercedes ամբարձիչով ավտոմեքենաներ։  Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։

  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հովհաննես Մարտիրոսյանն ու Թաթուլ Միրզոյանը։  Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

3482