Տուրիզմի ոլորտում մենք պետք է ձգտենք 2019 թվականի ցուցանիշին հասնենք, և եթե այս տարի նոր արհավիրք չլինի և լավ աշխատենք, ապա կարող ենք ավելի շատ զբոսաշրջիկ էլ ընդունել: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով տուրիստական սեզոնին:

«Այս տարվա առաջին եռամսյակում ունեցել ենք շուրջ 249 հազարից մի փոքր ավելի զբոսաշրջիկ,  բայց դեռ չենք հասել 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին: 2019 թ.-ին տարվա կտրվածքով մեկուկես  միլիոն ընդունել ենք և ավելին  կարող ենք ընդունել, բայց զուգահեռ պետք է մտածել ենթակառուցվածքները զարգացնելու, հյուրերին ընդունելու կարողությունները զարգացնելու ուղղությամբ, ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնենք»,- ասաց նա:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ այս տարվա մարտ ամսվա սկզբի այցելությունները սպասելի չէինչպլանավորված էր և ուկրաինական ճգնաժամով պայմանավորված, իսկ հիմա ռուբլին, ավիատոմսերի գները կարգավորվել են, և հիմա  արդեն սպասում ենք, որ կլինեն այցելուներ: «Բայց միայն ռուսական շուկայի վրա չպետք է մեր հույսը դնենք, մենք գնալով ավելի լավ իրավիճակ ունենք, գնալով մեր շուկաները ավելի դիվերսիֆիկացվում են, այցելությունների աշխարհագրությունը ընդլայնվում է, և չպետք է մոռանանք մեզ համար շատ կարևոր եվրոպական շուկայի մասին, ԱՄՆ-ի, արդեն՝ Չինաստան, Ճապոնիա, Կորեա, հարևան Իրան, բոլոր ուղղություններով պետք է աշխատենք»,- նշեց նա:

Չնայած այս ամենին՝ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ դեռ խնդիր ունենք, որ կազմակերպված զբոսաշրջությունը չի մտել կայուն վերականգնման փուլ, հիմնականում մեր պոտենցիալ շուկա հանդիսացող երկրներում, նաև ուրկաինական ճգնաժամով պայմանավորված, դեռևս տպավորություն է, որ Հայաստանում անվտանգ չէ, տարածաշրջանում ոչ այնքան կայուն է:  «Այդ տեղեկատվությունը պետք է հասցնենք, որ մեզ մոտ անվտանգ է և դա պետք է անել շատ նուրբ, լավ լուսաբանվեն միջազգային միջոցառումները»,- ասաց նա և նշեց, որ հունիսի  1-3-ը Տուրիզմի համաշխարհային կազմակերպության եվրոպական խորհրդի տարածաշրջանային հանձնաժողովի նիստն է,  նախատեսվում է «Միսս ԱՊՀ» միջոցառումը, Երևանյան գինու օրերը,  փառատոները և այս ամբողջը պետք է հնարավորինս լավ լուսաբանվի:

 

956