Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից. ԱՀ ԱԻՊԾ
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ արդեն երկրորդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում են հայտնվում Արցախի փրկարարները, որոնք պատերազմական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։
«Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, իսկ Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է: Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է: Վերջիններս դեռ կմնան բժիշկների հսկողության տակ:
Նշենք, որ այսօր հետկեսօրին Շուշիի հրթիռակոծության ժամանակ մասնագիտական պարտականությունը կատարելիս մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել ԱԻՊԾ Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար»,- ասված է հաղորդագրությունում:
29 Հոկտեմբեր, 2020 01:30
1691
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և անձամբ ներկայացնել իմ նվաճած RAF-ի չեմպիոնական գոտին. Արսեն Հարությունյան
21 Հոկտեմբեր, 2026 19:41
RAF Wrestling-ը հրապարակել է իր առաջին pound-for-pound վարկանիշային աղյուսակները, որոնցում տեղ են գտել Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը
20 Հոկտեմբեր, 2026 20:52
Արայիկ Հարությունյանը Ալբանիայում մասնակցել է հայ մարզիկների պարգևատրման արարողություններին
19 Հոկտեմբեր, 2026 11:37
Արցախում տնտեսության զարգացման ամենաարդյունավետ միջոցը զբոսաշրջությունը վերականգնելը և կայուն զարգացում ապահովելն է. Մեխակ Ապրեսյան
19 Հուլիս, 2022 20:50
Պետք է ձգտենք 2019 թվ-ի ցուցանիշին հասնենք, և կարող ենք ավելի շատ զբոսաշրջիկ էլ ընդունել. Մեխակ Ապրեսյանը՝ տուրիզմի ոլորտի մասին
30 Մայիս, 2022 19:45
Գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակցի դին
22 Հունվար, 2021 16:44