2022 թ. առաջին 6 ամիսներին Պետական գույքի կառավարման կոմիտեի իրականացրած գույքի օտարման մրցույթների արդյունքում դրանց հաղթողները ստանձնել են շուրջ 10 մլրդ ՀՀ դրամի ներդրումային պարտավորություններ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյաը:

Ներդրումները իրականացվելու են տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի, բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման, բարձր տեխնոլոգիաների և այլն։ 

Ստորև` դրանցից խոշորները.

Ծաղկաձորում հյուրանոցային բիզնեսի ոլորտում՝ 4.5 մլրդ դրամ,

Աբովյանում բարձր տեխնոլոգիական արտադրանքի մշակման ոլորտում՝ 2.3 մլրդ դրամ,

Երևանի Ավան վարչական շրջանում բազմաֆունկցիոնալ շենքերի կառուցապատման ոլորտում՝ 3 մլրդ դրամ։

Գրառման մեջ նաև ասված է. «Գույքի մասնավորեցման արդյունքում հնարավորինս մեծ ներդրումների ներգրավումը տնտեսության ճյուղերում և դրա միջոցով տնտեսական ակտիվության խթանումը պետական գույքի կառավարման ոլորտում մեր որդեգրած քաղաքականության անկյունաքարերից է»։

1015