Փաշինյանն ու Ղարիբաշվիլին պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի պաշտոնական կայքը, Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Նշվում է, որ Վրաստանի վարչապետն առողջություն և հաջողություն է մաղթել ՀՀ վարչապետին և բարգավաճում ու առաջընթաց՝ բարեկամ հայ ժողովրդին: Զրույցի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է բարեկամական և սերտ գործընկերային հարաբերությունները Վրաստանի և Հայաստանի միջև:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել սերտ հարաբերությունները: Հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են հանդիպել մոտ ապագայում:
02 Հունիս, 2022 16:00
481