«Կամավոր ատեստավորման որոշումով նախորդ անգամ դրվել էր ուսուցիչների դրույքաչափի փոփոխության եւ հավելավճարի խնդիր եւ կար որոշում, ըստ որի՝ նախորդ տարի կամավոր ատեստավորումը հաջողությամբ անցած ուսուցիչների նկատմամբ պետք է այն կիրառվի եւ մայիսից սկած արդեն պետք է ստանան աշխատավարձը: Այս որոշմամբ մենք ստանում ենք անհրաժեշտ գումարները եւ մեր 475 ուսուցիչներն արդեն մայիսի աշխատավարձերը առաջիկա օրերին այս որոշման շնորհիվ կստանան նոր ձեւաչափով»,- այս մասին այսօր` հունիսի 2-ին կայացած Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` խոսելով ուսուցիչների աշխատավարձի ստացման կարգի մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց` հանրակրթության ոլորտի բարեփոխումները ենթադրում  են ամեն ինչի բարեփոխում, հետեւաբար՝ այդտեղ գումար չպետք է խնայել:

800