
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցում չի փոխվի, և որպեսզի այդ երկրները միանան դաշինքին, պետք է քայլեր ձեռնարկվեն՝ վերացնելու թուրքական կողմի մտահոգությունները։
Նրա խոսքով՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է «հստակ, կոնկրետ եւ վճռական քայլեր ձեռնարկեն ահաբեկչության դեմ պայքարում»։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են վերացնել Թուրքիայի մտահոգությունները ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, որպեսզի հնարավորինս շուտ դառնան ՆԱՏՕ-ի անդամ։
Հաղորդվում է, որ Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի համար տասը պայման է դրել, որոնց համաձայն՝ նրանք կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեցնեն «աջակել ահաբեկչությանը», առաջին հերթին՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը, որից հետո Թուրքիան դեմ չի լինի այդ երկրների՝ ՆԱՏՕ մտնելուն։