Աստանայի գործընթացի երաշխավոր երկրներն իրենց վճռականությունն են հայտնել շարունակելու համագործակցությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև դատապարտել են հանրապետությունում գործող ահաբեկչական խմբավորումների աճող ակտիվությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ, որը հունիսի 16-ին հրապարակվել է Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով 18-րդ միջազգային հանդիպման արդյունքներով։

«Մենք մեր վճռականությունն ենք հայտնել շարունակելու համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարելու դեմ՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով, ինչպես նաև հակազդելու անջատողական ծրագրերին, որոնք ուղղված են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանն ու հարևան երկրների ազգային անվտանգությանը, ներառյալ անդրսահմանային հարձակումները և ներթափանցումը»,- ասվում է փաստաթղթում։

«Մենք դատապարտում ենք ահաբեկչական խմբավորումների և նրանց փոխկապակցված խմբերի աճող ներկայությունն ու ակտիվությունը, որոնք գործում են Սիրիայի տարբեր շրջաններում տարբեր քողերի տակ, ներառյալ հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, որոնք հանգեցնում են քաղաքացիական զոհերի»,- ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, կողմերն ընդգծել են նաև հանրապետության հյուսիսին առնչվող բոլոր համաձայնագրերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։

1116