ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իշխանափոխության պահանջով փողոցային պայքար սկսած ընդդիմությունն անընդհատ խոսում է ձեռքբերումների մասին՝ շարունակելով հանրությանը ստերով կերակրելու իր բացասական պրակտիկան ու փորձելով մոլորեցնել անգամ յուրայիններին։
Տապալված փողոցային շարժման առաջնորդների միակ ձեռքբերումները սրանք են․
- Փողոցային բախումների հետևանքով վնավածք ստացած տասնյակ ցուցարարներ ու ոստիկաններ։
- Իրավախախտումների հետ կապված վարչական վարույթ ավելի քան 1400 անձի նկատմամբ։
- Տասնյակ քրեական գործեր՝ հարուցված օրինախախտ ցուցարարների նկատմամբ։
- Տասնյակ ձերբակալված անձինք, ովքեր իրենց պատիժն արդեն կրում են քրեակատարողական հիմնարկներում։
Բնականաբար պատգամավորի մանդատի հետևում թաքնված ընդդիմության առաջնորդներից և ոչ ոք քրեական գործերով անցնող ցուցարարների փոխարեն պատասխան չի տալու, դրա փոխարեն խոսում են ձեռքբերումներից»։