Երևանում 2023 թ.-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքների կազմակերպման համար վարչապետի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. 2023 թվականին Երևան քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի»։
Երևան քաղաքում ծանրամարտի Եվրոպայի 2023թ․առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողով կազմ
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահ
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ),
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ,
- Երևանի քաղաքապետի տեղակալ,
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ,
- ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ,
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Սուրեն Հովհաննիսյան,
- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Հովհաննես Պողոսյան,
- ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսության վարչության պետ,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ,
- ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, հասարակական կարգի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության պետի տեղակալ։
16 Հունիս, 2022 19:19
1397
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 630 քմ մակերեսով հողամասը
21 Օգոստոս, 2026 15:52
Էներգետիկ ոլորտում խնդիր չունենք, սակայն ներդրումային ծրագրերի դեպքում կարող ենք դեֆիցիտ ունենալ
20 Օգոստոս, 2026 13:04
ՀՀ ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն Փաշինյան
20 Օգոստոս, 2026 13:01
Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում
19 Օգոստոս, 2026 12:31
Հայաստանի շախմատի թիմը Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը
02 Օգոստոս, 2026 11:28
Մեկնարկել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունները
22 Հուլիս, 2026 16:53
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
11 Հուլիս, 2026 10:47
Քեյնը՝ փրկիչ․ Անգլիան, ԱՄՆ-ն և Բելգիան 1/8-ում են
02 Հուլիս, 2026 13:59
ԱԱ-2026-ի գլխավոր անակնկալը՝ Գերմանիան լքեց մրցաշարը․ օրվա արդյունքները
30 Հունիս, 2026 12:26