Այսօր՝ հունիսի 17-ին լրանում է Արցախյան առաջին պատերազմում հերոսաբար զոհված հրամանատար Սեյրան (փոքր Սոս) Քարամյանի մահվան 30 տարին։
Սոս Քարամյանը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 13-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
Հայրը Սեյրանին մանկուց անվանել է Սոս, իսկ մարտական ընկերների համար նա «փոքր» Սոսն էր։ Նրա համար հայրենիքը առաջին տեղում էր։ Պատերազմի ժամանակ թողնելով կնոջն ու երկու դստրերին՝ կազմել է կամավորական ջոկատ և գնացել կռիվ իր ջոկատի հետ միասին։ Մարտերի ժամանակ կռվել է Արցախի ամենաթեժ կետերում՝ Շուռնուխում, Զանգելանում, Կուբաթլուում, Լաչինում, Հորադիզում։
Մարտական ընկերներից պատմում էին, որ Խնածախի և Խոզնավարի տարածքում պաշտպանությունը իրականացնելիս հրամանատարը վտանգի պահերին մենակ էր գնում՝ չթողնելով ոչ-ոքի գնալ իր հետ։
Սոսը հայրենասեր էր և ամբողջ հոգով նվիրված էր հայրենիքին։ Նաև տատ էր սիրում իր ծննդավայրը՝ Գորիսը։ Հաճախ էր հիանում Գորիսի սարերի և բնության գեղեցկությամբ։
Զոհվել է Լաչինում մարտերի ժամանակ 1992 թվականի հունիսի 17-ին։