
Հայաստանում մեկնարկեց Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով երկկողմանի համագործակցության ծրագիրը: Ծրագիրը իրականացվում է Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի, ՀՀ Արդարադատության ակադեմիայի և Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ, որը նպատակ ունի ամրապնդել հայ դատավորների կարողությունները և բարձրացնել դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը:
Ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում վստահեցրեց, որ Հայաստանի և Շվեդիայի դատական համակարգերի միջև փոխգործակցությունը ու փորձի փոխանակումն արդյունավետ ազդեցություն կունենան Հայաստանի և Շվեդիայի իրավական համակարգերի կատարելագործման ու զարգացման գործում: