Երեւանի ավագանին այսօր՝ հունիսի 21-ին իր հերթական նիստն է գումարել, որի օրակարգում ընդգրկված է 22 հարց:

Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.

1. Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

3. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:

4. Հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրու տեղադրմանը համաձայնություն տալու մասին:

5. Հուշատախտակների տեղադրման մասին:

6. «Երևանի հ.22 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին:

7. Երևան քաղաքի Լիսինյան փողոցը Գրիգոր և Սարգիս Գուրզադյանների անվամբ անվանափոխելու մասին:

8. Երևան քաղաքում փողոցներ անվանակոչելու մասին:

9. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:

10. Երևանի մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, անվանափոխելու, կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին:

11. «Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական 2023 թվականի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագիրը հաստատելու մասին:

12. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

13. Երևան համայնքի սեփականություն համարվող Մամիկոնյանց փող. 62 շենքի հ.141 բնակարանը անհատույց օտարելու մասին:

14. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին:

15. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

16. Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին:

17. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

18. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

19. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

20. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:

21. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:

22. Երևան քաղաքի 12 վարչական շրջանների վարչական շենքերում «Հայփոստ» ՓԲԸ-ին վարձակալությամբ տարածքներ տրամադրելու մասին:

311