ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Վահան Քերոբյանը ընդունել է Netcracker Technology ընկերության գործադիր տնօրեն և BostonGene ընկերության նախագահ Էնդրյու Ֆայնբերգին և BostonGene ընկերության հայաստանյան ներկայացուցիչներին։

Այս մասին նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարոն Ֆայնբերգը տեղեկացրել է, որ դիտարկվում է Հայաստանում իրենց ընկերության գործունեության տարբերակը և նշել, որ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի իրենց ընկերությունում աշխատող տարբեր բնագավառների մասնագետներ, տաղանդավոր մարդիկ գան, մնան ու աշխատեն այստեղ։

Ի պատասխան ասացի, որ մեր կողմից հետևողական աշխատանքներ են տարվում, որպեսզի հնարավորինս շատ տաղանդավոր, գիտական ներուժ ունեցող մարդիկ կարողանան բնակվել և գործունեություն ծավալել Հայաստանում՝ շեշտելով, որ մեր կառավարությունը տնտեսության առաջընթացի համար չափազանց կարևորում է գիտություն-գործարարություն-կրթություն կապը»։

514