Կարագի գինը էժանացել է. Գեղամ Գևորգյան
Կարագի գինը էժանացել է և դա ներկայացված է թվերով, գնանկումը սկսել է մարտ ամսից: Այս մասին Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Նորզելանդական կարագի մեկ կիլոգրամի գինը 4692 դրամից իջել է 4400 դրամ, «Անկոր» տեսակի կարագի գինը 5038 դրամից՝ 4690 դրամ»,- ասաց նա և նշեց, որ նպատակ ունեն ներդնել այնպիսի մեխանիզմ, որ յուրաքանչյուրը կարողանա ստուգել՝ գների փոփոխությունը և շուկայի վրա ազդեցությունը իրավաչա՞փ է, թե՞ ոչ:
«Այն պնդումները, որ դոլարային փոխարժեքի հետ գները չեն իջել, իրականությանը չեն համապատասխանում: Ես չեմ բացառում, որ կլինեն տնտեսվարողներ և ոլորտներ, որտեղ կա չարաշահում»,- ասաց նա հիշեցրեց, որ ՄՊՀ-ն գների կարգավորմամբ չի զբաղվում:
23 Հունիս, 2022 18:54
1231
Պրեմիեր լիգա. Պատմության լավագույն կենտրոնական կիսապաշտպանների տասնյակը՝ Կարագերի վարկածով
14 Ապրիլ, 2026 15:36
Ղազախստանում Սու-30 ինքնաթիռ է կործանվել․ անձնակազմը ողջ է մնացել
25 Փետրվար, 2026 13:33
Հրապարակվել են Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ ֆիլմի թիզերը․ տեսանյութ
09 Փետրվար, 2026 15:03