Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապիկի ծաղիկ հիվանդությունը հայտարարել է որպես համավարակ, այս մասին ասված է ԱՀԿ-ի պաշտոնական կայքում։

42 երկրներում 3417 մարդու վարակած կապիկների ծաղիկ հիվանդության ներկայիս բռնկումը ի հայտ է եկել մայիսի կեսերին։

Արդեն իսկ հիվանդության հարյուրից ավելի դեպք է հաստատվել ավելի քան մեկ տասնյակ երկրներում՝ Եվրոպայում՝ Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Բելգիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում:

Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է: Այդպես է կոչվում, քանի որ առաջին անգամ հայտնաբերվել է 1958 ին կապիկների մոտ: Սակայն դա չի նշանակում, որ դրանով միայն կապիկներն են հիվանդանում, կամ որ այն մարդուն է փոխանցվում միայն կապիկներից: Վիրուսը փոխանցում են ոչ միայն և ոչ այնքան պրիմատները, որքան տարատեսակ վայրի կրծողները, ասենք՝ առնետները կամ սկյուռները:

Կապիկի ծաղիկը սովորաբար և ավելի հաճախ փոխանցվում է կենդանուց մարդուն, եթե մարդը շփվում է հիվանդ կենդանու հետ, կամ վարակված կենդանին օրինակ կծում է մարդուն, կամ մարդն օգտագործում է այդ կենդանու միսն ու մորթին:

2300