«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, կտեղափոխվի գերմանական Մյունխենի «Բավարիա», հայտնում է իսպանական As պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիները դիտարկում են 37-ամյա պորտուգալացու թեկնածությունը՝ որպես լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող, որը ցանկություն է հայտնել հեռանալ «Բավարիայից» այս ամռանը։ Նշվում է, որ Ռոնալդուն կորցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տիտղոսներ նվաճելու հույսը եւ ցանկանում է փոխել ակումբը։

Անցած մրցաշրջանում պորտուգալացին ԱՊԼ-ում դարձել է 18 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է վեցերորդ տեղը ներքին առաջնությունում և չի կարողացել նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի հնգակի դափնեկիր և Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն։

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով Լևանդովսկին ճանաչվել է աշխարհի լավագույն խաղացող 2020 և 2021 թվականներին։ Մյունխենյան ակումբի կազմում նա ութ անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 2020 թվականին հաղթել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

663