Ֆրանսիացի ձեռնարկատեր եւ միլիոնատեր Ստեֆան Էյմերին, որը 167-րդ տեղն Է զբաղեցնում երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում, մեռած են գտել Փարիզում, հյուրանոցի առջեւ. ենթադրվում Է, որ նա ինքնասպանություն Է գործել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

«Ստեֆան Էյմերին, որը Biogroup բժշկական լաբորատորիաների խոշորագույն ցանցի ղեկավարն Է, մեռած գտել են Փարիզում. նա 52 տարեկան Էր: Նրան հունիսի 22-ին հայտնաբերել են փարիզյան հյուրանոցի առջեւ. ենթադրվում Է, որ նա ինքնասպանություն Է գործել»,- գործակալությունը մեջբերում Է աղբյուրի խոսքը:

2021 թվականին Challenges տնտեսական հանդեսը Էյմերին դրել Է Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց ցուցակի 167-րդ հորիզոնականում: Նրա կարողությունը գնահատվում Է 600 միլիոն եվրո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

566