Վրաստանի իշխանությունները սկսել են վերականգնել դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհը, որը վնասվել էր անձրեւից։ Այս մասին երկուշաբթի հայտնել են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության լրատվական ծառայությունից։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (ՌԴ սահման), որը վնասվել է Թերեք գետի վարարելու պատճառով, սկսվել են վերականգնման աշխատանքները։ Ճանապարհների դեպարտամենտի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները տեղում են և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի ճանապարհը հնարավորինս արագ վերականգնվի»,- ասված է հաղորդագրությունում։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը երկուշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Կազբեգի մաքսակետի աշխատանքը՝ հորդառատ անձրևների պատճառով, որոնք վնասել են դեպի այնտեղ տանող միջազգային ճանապարհը։

 

287