Թուրքական Baykar Makina ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է երեք Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) անվճար փոխանցել Ուկրաինային։
«Գործարարները և հասարակ մարդիկ մի քանի օրվա ընթացքում ներդրել են փոքր և մեծ միջոցներ այս նպատակին հասնելու համար: Baykar-ը չի ընդունի TB2-ի վճարումը և երեք անօդաչու թռչող սարք անվճար կուղարկի ուկրաինական ճակատ», - ասվում է ընկերության Twitter-ում:
Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության բաժնի ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ երկիրն ավելի զգուշավոր է Ուկրաինային զենք մատակարարելու հարցում։ Հարցին, թե Թուրքիան շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային, մասնավորապես Bayraktar TB-2 անօդաչու սարքեր, Դեմիրն ասել է, որ «ինչ-որ բան կատարվում է»։ Ուկրաինացի և թուրք պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքերի հետագա առաքումները:

941