Իջևանի համայնքապետարանի և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի համաֆինանսավորմամբ կբարեկարգվի Իջևան խոշորացված համայնքի «Պատկերասրահի» բակը

Իջևանի համայնքապետարանի և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի համաֆինանսավորմամբ կբարեկարգվի Իջևան խոշորացված համայնքի «Պատկերասրահի» և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ընդհանուր բակը: Բարեկարգման աշխատանքների համար կապալառու կազմակերպության հետ կնքվել է 7 076 996 դրամի պայմանագիր, որից 3 538 498 դրամը ֆինանսավորում է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ը, 3 538 498 դրամը՝ Իջևանի համայնքապետարանը:
Տարածքի բարեկարգման հարցն էլ ավելի հրատապ էր դարձել՝ պայմանավորված ՄՍԾ Իջևանի տարածքային գրասենյակի տվյալ հատված տեղափոխմամբ, ինչի հետևանքով բազմապատկվել է քաղաքացիների հոսքը:
Համայնքապետարան-մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում առաջիկայում քաղաքացիները կօգտվեն բարեկարգ և ասֆալտապատ ճանապարհից։
28 Հունիս, 2022 20:25
918