Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ):
Վարչապետը շնորհավորել է Իսրայելի նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման:
Դեսպան Լիոնը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական ծառայությունը և հավաստիացրել, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են հայ-իսրայելական փոխգործակցության դաշտում մեծ ներուժի առկայությունը և կարևորել կոնկրետ արդյունքների միտված ծրագրերը: Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ անելիքների շուրջ:
30 Հունիս, 2022 18:39
1093
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ
03 Նոյեմբեր, 2026 17:35
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ
03 Նոյեմբեր, 2026 15:40
Վարչապետը հանդես կգա բանախոսությամբ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի շրջանակում
03 Նոյեմբեր, 2026 14:44
Իսրայելի գործողությունները հարցականի տակ են դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը. Փաշինյան
13 Հունիս, 2025 15:36