Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Վանաձորում հուղարկավորել են քաղաքում հայտնի 44-ամյա Վարդան Փ-ին: Վարդան Փ-ն, ըստ կայքի, սպանվել է հունիսի 17-ին Ռուսաստանի Դաշնությունում:

Այդ օրը Մոսկվայի Միտիշիի շրջանում ՀՀ երկու քաղաքացու միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Գյումրիի բնակիչ տղամարդը կրակոցներ է արձակել Վարդան Փ-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացած վնասվածքներից մահացել է:

Ենթադրյալ մարդասպանի նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել: Սպանության պահը արձանագրվել է այդ վայրում տեղադրված տեսախցիկի միջոցով:

3589