Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները հուլիսի 1-ին Արագածի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 40-ամյա Գայանե Մ.-ին:

Ըստ ՀՀ ոստիկանության տեղեկատվության, կինը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

809