Երեւանը և Բաքուն առաջընթաց են գրանցել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործողություններում։ Այս մասին հուլիսի 6-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցևը։

Նա նշել է, որ Մոսկվայում կայացած աշխատանքային խմբի տասներորդ նիստում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում բանակցությունները հաջողությամբ են անցել։

«Այժմ քննարկվում է տարածաշրջանում ճանապարհային և երկաթուղային կապերի բացման հարցը, որը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների շահերին», - ասել է Զայցևը։

Ռուս դիվանագետը նշել է, որ եթե այս հարցի վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվի, համապատասխան տեղեկատվությունը անմիջապես կներկայացվի հանրության ուշադրությանը։

Նա նաև նշել է, որ Մինսկի խմբի վերաբերյալ նրանց դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի եղել։

 

1322