«Վերին Լարս» անցակետում Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ բացվել են երթեւեկության 12 լրացուցիչ գոտիներ՝ մարդատար ավտոմեքենաների համար, հայտնում է Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի մամուլի ծառայությունը։ Նրանք հավելել են, որ դա հնարավորություն է տվել ավելացնել անցակետի թողունակությունը եւ տասն անգամ կրճատել դրանից առաջ խցանումները։

Երկուշաբթի երեկոյան 100 մեքենա է սպասելիս եղել Ռուսաստանից դուրս գալուն։

Հուլիսի 6-ին մաքսավորները հայտնել են, որ 1500 մեքենա է սպասում Վրաստան մտնելու համար։

1178