ՀայԷկոնոմԲանկը հայտարարություն է տարածել` կոչ անելով իր հաճախորդներին զգուշանալ զեղծարարներից. 

«Հաշվի առնելով վերջին շրջանում զեղծարարությունների՝ քարտային տվյալների կորզման աճի միտումները, ինչպես նաև որպես բանկի աշխատակից ներկայանալու և խաբեությամբ անձնական տվյալներ հավաքագրելու դեպքերը, ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ կասկածելի հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում պետք է պահպանել անվտանգության կանոնները։

Բանկի աշխատակիցները երբևէ չեն ճշտում Ձեր քարտի PIN և CVV կոդերը և չեն պահանջում SMS հաղորդագրություններով ստացված մեկանգամյա կոդերը»։

1016