Ոչ թե չեղարկում, այլ ուշացում, քանի որ մենք, ըստ էության, հնարավորինս չեղարկումներ թույլ չենք տալիս: Այսօր մամուլի ասուլիսին ասաց FLYONE ARMENIA ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը: Նա պարզաբանեց, որ չեղարկումը չվերթի դադարեցում է  նշանակում, իսկ Երևան-Ստամբուլ-Երևան, Երևան-Քիշնեւ-Երևան չվերթների տեղաշարժ էր տեղի ունեցել, սակայն արդեն չվացուցակը վերադառնում է իր բնական հունին:

«Դրանք շղթայական հետևանքներն էին այն բանի, որ օդանավերից մեկի արագության տվիչի տվյալը մյուս տվիչի տվյալի հետ անհամապատասխան էին, և օդաչուն ճիշտ որոշում էր կայացրել, քանի որ մեզ համար ուղևորների անվտանգությունը առաջնահերթություն է, և ավիացիոն անվտանգությունն անսանկարկելի է»,- ասաց նա, նշելով, որ դա բավական տարածված խնդիր է և արդեն լուծվել է:

Արամ Անանյանը նշեց, որ չեն ցանկանում չվացուցակի ուշացումներ ունենալ, և ամեն ինչ անում են, որ նման խնդիրներ չառաջանան: Նա ասաց, որ իրենցից սպասելիքները մեծ են և  ընկերության նպատակն է` արդարացնել դրանք:

Նա հայտնեց, որ օրական, ընդհուպ մինչև 2 հազար ուղևոր տեղափոխում են դեպի Հայաստան և երկրից դուրս, երեք օդանավ են շահագործում և նպատակ ունեն օդանավերի թիվը մեծացնել և աշխարհագրությունը ընդլայնել: Առաջիկայում նախատեսում են կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Թեհրան և ՌԴ այլ քաղաքներ:

«Մենք բոլոր ավիաընկերություններին, ովքեր չվերթներ իրականանցում են, համարում ենք թե մրցակիցներ, թե գործընկերներ և մեր նպատակը այդ մրցակցության մեջ ազնվորեն հաղթելն է և կարծում եմ, որ բոլոր ավիաընկերությունները այդ նպատակը ունեն: Մենք տարբերություն չենք դնում ավիաընկերությունը հայաստանյան է, թե ոչ, և մրցակցությանը զուգահեռ կա նաև համագործակցություն»,- նշեց Անանյանն, նկատելով, որ հայաստանյան ավիացիոն շուկան դառնում է գրավիչ:

Ասուլիսը ամբողջությամբ՝ տեսանյութով

 

1297