
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է համոզել ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին մնալ թիմում, հայտնում է Marca-ն։
Ըստ հրապարակման՝ հոլանդացի մասնագետը կփորձի պորտուգալացուն հետաքրքրել ակումբի նոր նախագծով։ Ռոնալդուն երեքշաբթի օրը կվերադառնա թիմ՝ մինչմրցաշրջանային մարզումների համար: Միաժամանակ, հարձակվողը դեռ ցանկանում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որը առաջիկա մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում։ Նշվում է, որ ֆուտբոլիստը մարզվելու է «Մանչեսթեր Յունայթեդում», որպեսզի ավելորդ ուշադրություն չգրավի:
«Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ մրցաշրջանում չկարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Ռոնալդուն բաց թողեց նախամրցաշրջանի մեկնարկը։ Տեն Հագն ասել է, որ ակումբը մտադիր չէ վաճառել պորտուգալացուն:
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձավ իտալական «Յուվենտուսից» 2021 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ռոնալդուն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է պորտուգալական «Սպորտինգ»-ում, որտեղից 2003 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում հանդես է եկել մինչև 2009 թվականը։