Հուլիսի 25-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Դիլիջան համայնքի զորակոչիկների ևս մի խումբ:

Զորակոչիկներին ճանապարհելու արարողությանը մասնակցել են Դիլիջան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Բազինյանը և Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանման Դիլիջանի բաժանմունքի պետ Վ. Ղուկասյանը:

Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանման Դիլիջանի բաժանմունքի պետ Վ. Ղուկասյանը, դիմելով զորակոչիկներին՝ ասաց. «Սիրելի՛ զորակոչիկներ, այսօրվանից մեր պետության անվտանգությունը վստահում ենք նաև ձեզ: Այսօրվանից դուք մեր երկրի պաշտպաններն եք, մեր երկրի զինվորը: Ձեզ բարի երթ, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ: Երկու տարի հետո նույն վայրում, նույն կազմով սպասելու ենք ձեզ»:

Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչները նաև ավանդական դարձած նվերները հանձնեցին նորակոչիկներին՝ տղաներին մաղթելով խաղաղ ու բարի ծառայություն:

651