ԱԺ Եվրասիական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Վաղարշակ Հակոբյանը Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամկետներին։

«ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր քաղաքացիները կարող են անարգել գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև 180 օր։ Նշված ժամկետից հետո ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները աշխատանքային պայմանագիր ունենալու դեպքում կարող են երկարաձգել իրենց՝ Հայաստանում գտնվելու ժամկետը անհրաժեշտ ժամանակի քանակով։

Սակայն այս օրենքը չի տարածվում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների վրա, այսինքն, նրանք աշխատանքային պայմանագրի կարիք չունեն: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչություն և այնտեղ առանց աշխատանքային պայմանագրի անհրաժեշտության երկարաձգեն Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամկետը՝ որպես հիմք ընդունելով ՀՀ եւ ՌԴ միջեւ 2000 թվականին կնքված համաձայնագիրը, ըստ որի  ՀՀ եւ ՌԴ քաղաքացիները փոխադարձաբար անարգել կարող են գտնվել երկու պետությունների տարածքում, որն էլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին իրավունք է տալիս անարգել բնակվել Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև աշխատանքային գործունեություն ծավալել ։

Հիմնվելով սույն համաձայնագրի վրա` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կարող են դիմել մոտակա անձնագրային բաժանմունք, տեղեկացնել ՀՀ տարածքում գտնվելու ժամկետի (180 օր) ավարտի մասին և երկարաձգել այն անհրաժեշտ ժամանակով։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագրում դրվում է նոր կնիք, ինչը նրան  տալիս է Հայաստանի Հանրապետության տարածքում անարգել գտնվելու իրավունք»,- ասաց Հակոբյանը։

Վաղարշակ Հակոբյանը ընդգծեց, որ այս օրենքը տարածվում է միմիայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների վրա։ ԵԱՏՄ անդամ այլ երկրների քաղաքացիներից  պահանջվելու է աշխատանքային պայմանագիր։

 

Исполняющий обязанности председателя Постоянной комиссии НС по евразийским вопросам Вагаршак Акобян в беседе с Araratnews.am коснулся сроков пребывания граждан стран-членов ЕАЭС на территории РА. «Все граждане стран-членов ЕАЭС могут беспрепятственно находиться на территории РА до 180 дней. По истечении данного срока, если у граждан стран-членов ЕАЭС имеется трудовой договор, они могут продлить срок пребывания в Армении на необходимое количество времени.

Данный закон не относится к гражданам РФ, то есть трудовой договор им не нужен. Гражданам РФ необходимо обратиться в Паспортно-Визовое Управление РА и там продлить срок пребывания на территории Республики Армения без трудового договора, на основании соглашения, подписанного в 2000 году между Российской Федерацией и Республикой Армения о взаимном пребывании граждан РА и РФ на территории двух государств, что дает право гражданам РФ беспрепятственно находиться на территории Республики Армения, а также совершать трудовую деятельность. Основываясь на данное соглашение, граждане РФ могут обратиться в ближайшее паспортное отделение, сообщить об истечении срока пребывания (180 дней) на территории РА и продлить его на необходимое количество времени.

В паспорт гражданина РФ ставится новая печать, что дает право беспрепятственно находиться на территории РА.» - сообщил Акобян. Вагаршак Акобян подчеркнул, что данная информация касается только граждан РФ.

Для граждан других стран-членов ЕАЭС необходим трудовой договор.

1380