
Ուկրաինային հարկավոր չեն հին ամերիկյան A-10 Warthog գրոհային ինքնաթիռները։ Նա պահանջում է ավելի ժամանակակից F-16 Fighting Falcon կործանիչներ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարի խորհրդական Յուրի Սակը։
Նրա կարծիքով, Ուկրաինայի Զինված ուժերին ավելի ժամանակակից տեխնիկա է անհրաժեշտ, իսկ նման ինքնաթիռները լավը չեն։
«A-10 -երը չեն փակի մեր երկինքը, նրանք չեն կարողանա կանգնեցնել ռմբակոծիչներին և հրթիռներին։ Դրանք թիրախ կդառնան ռուսական ռեակտիվ կործանիչների և հակաօդային պաշտպանության համար, քանի որ մենք միջոցներ չունենք ոչ դրանց արդյունավետորեն ծածկելու, ո´չ հակառակորդի հակաօդային պաշտպանությունը ճեղքելու համար»,- ուկրաինացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Military.com-ը։
Սակը կարծում է, որ մյուս ինքնաթիռները կարող են երկրին շատ ավելին տալ օդային տարածքը փակելու համար: Միաժամանակ, բացի F-16 Fighting Falcon-ից, Կիևի իշխանությունները ցանկանում են ձեռք բերել նաև F-15 Eagle կործանիչը։
Ինչպես նշում է խորհրդականը, Ուկրաինայի մեծ թվով դաշնակիցներ արդեն ունեն նման կործանիչներ իրենց զինանոցում։ Հետևաբար, եթե Կիևին հաջողվի դրանք ձեռք բերել, ապա ավելի հեշտ կլուծվի պահեստամասերի հարցը և սպասարկումը:
Պատրաստեց Արամ Սիմոնյանը