Հայաստանն ու Ադրբեջանը հետաքրքրություն են ցուցաբերում Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) դիտորդի կամ երկխոսության գործընկերոջ կարգավիճակի նկատմամբ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Դեռևս կան մի շարք հավակնորդներ դիտորդի կարգավիճակի, երկխոսության գործընկերների կարգավիճակի համար։ Նման հետաքրքրություն են ցուցաբերում արաբական մի շարք երկրներ, Հայաստանը, Ադրբեջանը, ասիական մի շարք երկրներ»,- ՇՀԿ նախարարների խորհրդի արդյունքներով Տաշքենդում լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։

ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001թ.։ Նրա անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։

Այս պահին Ադրբեջանն ու Հայաստանը ՇՀԿ երկխոսության գործընկերների կարգավիճակ ունեն։

1061